211652_close_icon
views-count1600 դիտում article-date 22:29 13-08-2024

Ուկրաինան վերահսկում է Ռուսաստանի Կուրսկի մարզի 74 բնակավայր

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան վերահսկում է Ռուսաստանի Կուրսկի մարզում գտնվող 74 բնակավայր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է Telegram-ի իր էջում տեղադրելով տեսանյութ և գրառում։

«Չնայած դժվարին ինտենսիվ մարտերին, մեր ուժերի առաջխաղացումը Կուրսկի շրջանում շարունակվում է։ Ուկրաինայի հսկողության տակ է գտնվում 74 բնակավայր։ Այս տարածքների համար մարդասիրական լուծումների մշակումը շարունակվում է։ Շնորհակալ եմ մեր զինվորներին հերոսական ծառայության համար։ Մեր հաջորդ քայլերի նախապատրաստումը շարունակվում է»,- նշված է նախագահի հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր