211652_close_icon
views-count886 դիտում article-date 15:41 16-08-2024

Սիրիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Սիրիայի Համա նահանգում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղումով։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 94,8 հազար բնակչություն ունեցող Սալամիա քաղաքից 4 կմ արևմուտք, օջախը՝ 7 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ որևէ երկրից չեն հաղորդվել։

Նմանատիպ նյութեր