211652_close_icon
views-count1096 դիտում article-date 15:08 17-08-2024

Ուկրաինայի ԶՈւ-ի պաշարները Կուրսկի մարզում սպառվում են․ Ալաուդինով

ՌԴ ՊՆ ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալ, «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է, որ ռուսական ԶՈւ ստորաբաժանումները Կուրսկի մարզում սպառում են Ուկրաինայի ԶՈւ պաշարները։

«Այս պահին ցանկացած հատված, որտեղ հայտնվում է հակառակորդի տեխնիկան, մենք այրում ենք, ոչնչացնում հակառակորդին և աստիճանաբար սպառում նրա՝ մեր տարածք բերված պաշարները»,- հայտնել է Ալաուդինովը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Մարտինավկան արդեն ազատագրել են ուկրաինական զինված ուժերից, իսկ Կուրսկի մարզի Սուջայի շրջանի մյուս բնակավայրերում աշխատանքները շարունակվում են։

Նմանատիպ նյութեր