211652_close_icon
views-count1090 դիտում article-date 17:05 17-08-2024

Գազայում հրադադարի բանակցությունների միջնորդ երկրները կարծում են, որ «եկել է խաղի վերջը». Սպիտակ տուն

Դոհայում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ շարժման միջեւ հրադադարի կնքման եւ պատանդների ազատ արձակման մասին ընթացող բանակցությունների վերջին երկու օրերը ամենակառուցողականն են վերջին ամիսներին, լրագրողներին ուրբաթ ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Պաշտոնյան տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի եւ Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ, երեք ղեկավարները համաձայնել են, որ «այժմ եկել է խաղի վերջը», իսկ կողմերը քննարկել են «կամուրջների անցկացման վերջնական առաջարկը», որն առաջադրել է ԱՄՆ-ը Կատարի մայրաքաղաքում։
Պաշտոնյայի խոսքով՝ երեք միջնորդ երկրները կարծում են, որ վերջնական առաջարկը, որն ուրբաթ ներկայացրել է Միացյալ Նահանգները, գրեթե վերացնում է մնացած բոլոր տարաձայնությունները կողմերի միջեւ։

«Մեր թիմերը կմնան տեղերում, որպեսզի շարունակեն տեխնիկական աշխատանքը առաջիկա օրերին, իսկ ավագ պաշտոնատար անձինք նորից կհավաքվեն Կահիրեում մինչեւ շաբաթվա վերջ։ Նրանք մշտապես հաշվետվություն կնեկայացնեն ինձ»,- ավելացրել է նա։

Նմանատիպ նյութեր