211652_close_icon
views-count1072 դիտում article-date 15:47 18-08-2024

Թաիլանդի թագավորը նոր վարչապետ է նշանակել

Թաիլանդի թագավոր Մահա Ուոթիրալոնգկոն (Ռամա X) պաշտոնապես Փհեթոնգհան Չինավատային նշանակել է Թաիլանդի Թագավորության 31-րդ վարչապետ՝ խորհրդարանական քվեարկության արդյունքների հիման վրա։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Թաիլանդի  թագավորական Royal Government Gazette թերթում հրապարակված հրամանագրից:

Նշվում է, որ Թաիլանդի Սահմանադրության 170-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետ Սեթհի Թհավեսինի հրաժարականի կապակցությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով խորհրդարանի նախագահի ներկայացրած  խորհրդարանական քվեարկության արդյունքները, ըստ որի՝ ձայների մեծամասնությամբ ընտրվել է Փհեթհոնգհան Չինավատան, թագավորական հրամանով նա նշանակվում է կառավարության ղեկավար:

Նմանատիպ նյութեր