211652_close_icon
views-count1435 դիտում article-date 21:48 19-08-2024

Վրաստանը կանգնած է պատերազմի և խաղաղության ընտրության առաջ. Վրաստանի վարչապետ

Նման սկզբունքային ընտրություններ երբեք չեն եղել, սա յուրօրինակ հանրաքվե է պատերազմի և խաղաղության, քարոզչության և ավանդական արժեքների միջև, Բախմարոյի ասուլիսում, ըստ Online Georgia պորտալի՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Փոխանցում է News.am-ը։

Ըստ Վրաստանի կառավարության ղեկավարի՝ ընտրությունը հեշտ է կատարել՝ ընտրությունը պետք է կատարվի հօգուտ խաղաղության, բարոյականության և երկրի լուսավոր ապագայի։

«Մարզում ակտիվ աշխատանքն արդեն սկսվել է։ Առաջիկա օրերին մենք բոլոր ութ պատվիրակներին կառաջադրենք Թբիլիսիում, և ըստ այդմ՝ քարոզարշավն ամբողջությամբ կմեկնարկի Թբիլիսիում։

Ամեն ինչ արվելու է, որպեսզի մեր ուղերձները հասնեն հասարակությանը։ Բնականաբար, դա արդեն արել ենք այս ամբողջ ընթացքում, բայց նախընտրական քարոզարշավը հնարավորություն է տալիս անմիջականորեն շփվել քաղաքացիների հետ և զրուցել մեր երկրի զարգացմանն առնչվող խնդիրների շուրջ։

Այս ընտրությունները խիստ սկզբունքային ընտրություններ են։ Նախորդ բոլոր ընտրությունները եղել են սկզբունքային, բայց միևնույն է՝ կասեի, որ մինչ օրս նման սկզբունքային ընտրություններ չեն եղել։

Նմանատիպ նյութեր