ԱՄՆ-ը հայտնել է Սիրիայում գրոհայինների բարձրաստիճան ղեկավարի ոչնչացման մասին
Ամերիկյան զորքերը Սիրիայում ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» հետ կապված բարձրաստիճան ղեկավարի, նշվել է Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդման մեջ։
Հարվածը հասցվել է Աբու Աբդուլ Ռահման ալ-Մաքիին, որը «Հուրաս ալ-Դինի անդամ էր եւ ավագ ղեկավար, որը պատասխանատու էր Սիրիայից ահաբեկչական գործողությունների համար», տեղեկացրել է VOA-ն։
Մարդու իրավունքների գծով սիրիական դիտորդական խումբը մինչ այդ հայտնել էր, որ ալ-Մաքին սպանվել է մոտոցիկլին անօդաչուի հասցրած հարվածից Իդլիբի հարավային մասում։ Խմբի խոսքով՝ նա Սաուդյան Արաբիայի քաղաքացի էր։