Թուրքիան հայտնել է Սիրիայում ԻԼԻՊ-ի գրոհայինների դեմ պայքարելու իր պայմանը
Թուրքիայի ցամաքային զորքերը գործողություններ կսկսեն Սիրիայում «Իսլամական պետության» դեմ միայն այն դեպքում, եթե այդ երկրի օդային սահմանը փակվի: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Վերջինիս խոսքով՝ Սիրիայում բռնության դեպքերի աճի և ահաբեկիչների ակտիվության մեղավորը Սիրիայի նախագահ Բաշար Ասադն է:
«Քանի դեռ իշխանության գլուխ կանգնած է Ասադը, «Իսլամական պետությունը» իր վերահսկողության տակ է առնելու Սիրիայի քաղաքների մեծ մասը»,-ասել է Դավութօղլուն: