211652_close_icon
views-count910 դիտում article-date 20:16 24-08-2024

Դիվանագիտական ​​ճանապարհով հարցի լուծումը կնվազեցնի կորուստները. Զելենսկի

Ուկրաինան ձգտում է ստիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել պատերազմը դիվանագիտական ճանապարհով, սակայն ուկրաինական բանակը նույնպես պատրաստ կլինի՝ թշնամուն երկրից դուրս մղելու համար։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկախության օրվա կապակցությամբ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Պուտինին ստիպենք դիվանագիտական ճանապարհով ավարտել այս պատերազմը, որպեսզի ավելի քիչ կորուստներ լինեն, առաջին հերթին մարդկանց և ժամանակի առումով»,-ասել է նա։

Միևնույն ժամանակ, Զելենսկին նշել է նաև պատերազմի հանգուցալուծման երկրորդ ուղին.«Հակառակ դեպքում Ուկրաինայի ԶՈՒ-ն կհեռացնի Պուտինին մեր երկրի տարածքից»:

Նմանատիպ նյութեր