211652_close_icon
views-count1390 դիտում article-date 18:13 27-08-2024

Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու պլան ունի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստվում է ԱՄՆ-ին ներկայացնել ծրագիր այն մասին, թե ինչպես է մտադիր ավարտել Ռուսաստանի հետ պատերազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է «Ուկրաինա 2024: Անկախություն» ֆորումի շրջանակներում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ պատրաստվում է պատերազմի ավարտի մասին ծրագիրը ներկայացնել ինչպես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, այնպես էլ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսին և Դոնալդ Թրամփին։

Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ այդ ծրագրի փուլերից մեկն է։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իր ծրագիրը ներառում է նաև լրացուցիչ քայլեր դիվանագիտական և տնտեսական ճակատում, այդ թվում՝ հզոր փաթեթ, որը կստիպի Ռուսաստանին պատերազմն ավարտել դիվանագիտական ճանապարհով։

Զելենսկին նաև նշել է, որ Կուրսկի մարզում գործողության շնորհիվ Ուկրաինան կանխել է Խարկովի, Սումիի և Չեռնիգովի մարզերի օկուպացման վտանգը։ Նա հայտնել է, որ շատ քիչ մարդիկ գիտեին այդ գործողության մասին։

Նմանատիպ նյութեր