211652_close_icon
views-count826 դիտում article-date 12:54 24-02-2024

Զելենսկին հրաժարվել է քննարկել «պլան Բ»-ն՝ ԱՄՆ-ի օգնության բացակայության դեպքում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը չհամաձայնեցնի օգնության տրամադրումը, Ուկրաինայի իշխանությունները ստիպված կլինեն այլընտրանքային լուծումներ փնտրել։ Այսպես նա պատասխանել է Fox News-ի լրագրողի հարցին, թե արդյոք Ուկրաինան ունի՞ «պլան Բ», եթե ԱՄՆ-ն հրաժարվի ռազմական օգնություն տրամադրել։ 

«Մենք պետք է գոյատևենք։ Մենք պետք է զուգահեռ քայլեր սահմանենք, բայց, գիտեք, այս օգնությունը չափազանց կարևոր է: Առանց դրա, ավելի ու ավելի շատ հերոսներ կհայտնվեն հիվանդանոցներում, քանի որ եթե պաշտպանություն և հրետանի չունենաս, իհարկե, մարդկանց կկորցնես»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։ Նա հրաժարվել է քննարկել, թե ինչ այլընտրանքներ կարող են օգտագործել Ուկրաինայի իշխանությունները, նշում է Fox News-ը։

Նախօրեին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը ստիպված չէին լինի լքել Ավդիիվկան, եթե ուկրաինական բանակը ժամանակին զինամթերք ստանար։ Նրա խոսքով՝ ուկրաինացիները ստիպված են զոհաբերել իրենց կյանքը, քանի որ «ինչ-որ մեկը դեռ քննարկում է որոշումը»։

Պենտագոնը պնդում էր, որ առանց Միացյալ Նահանգների օգնության, Ուկրաինայի Զինված ուժերը պետք է ընտրեն, թե որ քաղաքներն ու բնակավայրերն են ի վիճակի պահել:

Նմանատիպ նյութեր