211652_close_icon
views-count502 դիտում article-date 19:26 27-08-2024

Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրություններ է նշանակել հոկտեմբերի 26-ին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններ նշանակելու վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС» լրատվական գործակալությունը։

«Առաջին հերթին ես ուզում եմ ձեր առջև ստորագրել հրաման, ըստ որի՝ ապագա ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 26-ին»,- ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցում, որից հետո ստորագրել է փաստաթուղթը։

Նմանատիպ նյութեր