211652_close_icon
views-count1066 դիտում article-date 18:57 28-08-2024

Իսրայելում երեխան պատահաբար կոտրել է 3500 տարվա կավե սափորը

Իսրայելում 5 տարեկան տղան Հայֆայի համալսարանի Հեխթ թանգարանում էքսկուրսիայի ժամանակ պատահաբար կոտրել է 3500 տարվա սափորը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները: 

«Հինգ տարեկան տղան պատահաբար դիպել է Հայֆայի Հեխթ թանգարանում պահվող հնագույն սափորին և կոտրել այն: Հնագիտական ​​գտածոյի կորուստը զգալի ֆինանսական վնաս չի պատճառել», - հայտնել է իսրայելական հեռուստաալիքը: 

Թանգարանի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ սափորը կվերականգնվի և շուտով կրկին կցուցադրվի։
 

Նմանատիպ նյութեր