ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի ունեցվածքը նախատեսում են «վերածել» պետության եկամուտների. ՏԱՍՍ
Պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ Պավել Պոպովի (որը կասկածվում է խարդախության մեջ) ունեցվածքը կարող է բռնագանձվել ի շահ պետության եկամուտների, եթե այն գնվել է չհաստատված եկամուտներով, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին։
«Եթե ստուգման ընթացքում պարզվի, որ Պոպովի եւ նրա ընտանիքի գույքը ձեռք է բերվել եկամուտներին չհամապատասխանող միջոցներով, այն կբռնագանձվի եւ դատարանի միջոցով կհանձնվի պետությանը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով, ներկայում քրեական գործի հետաքննության շրջանակում ստուգվում է գույքի արժեքի հայտարարագրված եկամուտների համապատասխանությունը։
Իրավապահ մարմիններում նշել են, որ այդ ընթացակարգը կապված չէ քրեական գործի հետ։ Դատախազությունը կարող է դիմել դատարան՝ չսպասելով Պոպովի դատավճռին, եթե հաստատվի, որ գույքը կոռուպցիոն ծագում ունի։