211652_close_icon
views-count685 դիտում article-date 17:16 31-08-2024

Զելենսկին խոստովանում է, որ Կուրսկի շրջանի վրա հшրձակումն անհրաժեշտ է «փոխանակումների» համար․ Լավրով

Զելենսկին խոստովանում է, որ Կուրսկի շրջանի վրա հարձակումն անհրաժեշտ է «փոխանակումների» համար, սակայն Ռուսաստանի Դաշնությունը ոչ մեկի հետ չի քննարկում իր տարածքային ամբողջականության հարցը։

Հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Շատ դժվար է դատել, թե ինչ նպատակ ու ծրագիր են ունեցել Կիևում։ Եվ նույնիսկ Զելենսկին ասաց, երբեմն նա խոստովանում է, ըստ Ֆրեյդի, որ դա իրենց պետք կգա հետագա փոխանակումների համար։
Հենց դրա համար էլ գերի են վերցնում ու ուզում են քառակուսի կիլոմետրեր գրավել։ Դա այնքան միամիտ է: Մենք մեր տարածքը ոչ մեկի հետ չենք քննարկում, չենք բանակցում մեր տարածքի մասին»,- ասել է Լավրովը։

Նմանատիպ նյութեր