211652_close_icon
views-count1168 դիտում article-date 17:26 31-08-2024

Մերձմոսկվայում չորս տղամարդ հարձակվել է հարսանեկան ավտոբուսի վրա

Մոսկվայի մարզի Շչելկովո օկրուգի ՆԳՆ աշխատակիցները բռնել են ճանապարհատրանսպորտային պատահարի չորս մասնակցի, որոնք կոտրել են հարսանեկան միկրոավտոբուսի ապակիները, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Ավելի վաղ  ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը տեղեկացրել էր, որ «Շչելկովսկոյե» հերթապահ մասում տեղեկություն է ստացվել անհայտ անձանց կողմից զենքով հանրային կարգի խախտման մասին։

ՌԴ ՔԿ շրջանի վարչության տեղեկացմամբ՝ ուղեւորատար միկրոավտոբուսի եւ ամենագնացի վարորդների միջեւ վեճ է սկսվել։ Ամենագնացի վարորդը եւ ուղեւորները կոտրել են ավտոբուսի ապակիները։ Բեկորները լցվել են ավտոբուսի սրահ եւ վիրավորել ուղեւորներին, այդ թվում անչափահասների։ Տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։

Օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է 24-33 տարեկան չորս տղամարդկանց հանցակցությունը։ Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն)։

Նմանատիպ նյութեր