211652_close_icon
views-count865 դիտում article-date 11:31 03-09-2024

Կոնգոյում առնվազն 129 մարդ է զոհվել բանտից փախչելու փորձի հետևանքով

Երկուշաբթի գիշերը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Մակալա բանտից փախչելու փորձի ժամանակ առնվազն 129 մարդ է զոհվել և 59-ը վիրավորվել, հայտնել է երկրի փոխվարչապետ և ներքին գործերի և անվտանգության նախարար Ժակեմին Շաբանին։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ հրդեհների հետևանքով ավերվել են մի շարք վարչական օբյեկտներ, սննդի պահեստներ։

«Նախնական տվյալներով՝ զոհվել է 129 մարդ, որից 24-ը՝ հրազենային վնասվածքներից, մնացածը՝ հրմշտոցի և շնչահեղձ լինելու հետևանքով։ Բացի այդ, կա 59 վիրավոր: Եղել են նաև կանանց բռնաբարության դեպքեր»,- գրել է նախարարը X սոցիալական ցանցի իր էջում։

Նա հավելել է, որ իրավիճակը հանդարտվել է և իր ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն։

Նմանատիպ նյութեր