211652_close_icon
views-count679 դիտում article-date 21:11 04-09-2024

Նաուսեդան ասել է, որ ՆԱՏՕ-ն չի հրաժարվել Ուկրաինայի օդային տարածքում հրթիռներ խոցելու գաղափարից

ՆԱՏՕ-ն շարունակում է քննարկել Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռները խոցելու հնարավորությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին Վարշավայում լրագրողներին հայտնել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ Ուկրաինային սահմանակից երկրները, չնայած ՆԱՏՕ-ի առարկություններին, պարտավոր են խոցել մոտեցող ռուսական հրթիռները՝ նախքան դրանք կմտնեն իրենց օդային տարածք։

«ՆԱՏՕ-ի երկրները սկսել են քննարկել այս թեման։ Այսօր մենք չենք կարող ասել, որ քննարկումն ավարտված է, և մենք ունենք որևէ կոնկրետ արդյունք, բայց մեր երկրները, այլ պետությունների հետ, նախաձեռնում են նման քննարկումներ և ցանկանում են, որ այս որոշումը կայացվի առաջին հերթին ՆԱՏՕ-ի մակարդակով», - ասել է Նաուսեդան:

Նմանատիպ նյութեր