211652_close_icon
views-count457 դիտում article-date 11:06 06-09-2024

Ռուսաստանում մեկնարկել են նահանգային ընտրությունները

Ռուսաստանում սեպտեմբերի 6-8-ն անցկացվում է քվեարկություն ՌԴ Պետդումայի պատգամավորների լրացուցիչ ընտրություններում, տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

«Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդում է, որ ընդհանուր առմամբ, նախատեսվում են տարբեր մակարդակների ընտրություններ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության 21 շրջանների նահանգապետների ուղղակի ընտրություններ, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորների ընտրություններ, ինչպես նաև Պետդումայի պատգամավորների լրացուցիչ ընտրություններ երեք ազատ միամանդատ շրջաններում։

Նմանատիպ նյութեր