211652_close_icon
views-count1027 դիտում article-date 10:14 02-10-2024

Կոչ ենք անում Իրանին դադարեցնել ցանկացած հետագա հարձակում. ԱՄՆ-ն երբեք չի վարանի պաշտպանել Իսրայելին. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կատարել է Իսրայելի հետ պաշտպանական գործընկերության շրջանակում իր հանձնառությունը»՝ ընդգծելով, որ երեկ երեկոյան Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված 181 հրթիռներից շուրջ մեկ տասնյակից ավելին որսացել են ամերիկյան ուժերը:

«Մենք դատապարտում ենք Իրանի կողմից ագրեսիայի այս անընդունելի գործողությունը և կոչ ենք անում Իրանին դադարեցնել ցանկացած հետագա հարձակում, այդ թվում՝ իր վստահված ահաբեկչական խմբավորումների կողմից», - ասվում է Օսթինի հայտարարության մեջ:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «երբեք չի վարանի պաշտպանել Մերձավոր Արևելքում իր ուժերն ու շահերը, և աջակցել Իսրայելի և տարածաշրջանում իր գործընկերների պաշտպանությանը»:

«Մեր ուժերը շարունակում են դիրքավորված մնալ՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերին և գործընկերներին պաշտպանելու համար, և գերատեսչությունը շարունակում է պահպանել իր նշանակալի հնարավորությունները՝ պաշտպանելու մեր ժողովրդին, հետագա աջակցություն ցուցաբերելու Իսրայելի ինքնապաշտպանությանը և կանխել հետագա էսկալացիան», - հավելել է Օսթինը:

Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք

Նմանատիպ նյութեր