211652_close_icon
views-count1054 դիտում article-date 21:15 28-10-2024

Հունգարիայի վարչապետը ժամանել է Թբիլիսի

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Հունգարիայի կառավարության ղեկավարի ժամանման կադրերն ուղիղ եթերում հեռարձակել է «Իմեդի» հեռուստաալիքը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից։

Հաղորդվում է, որ Օրբանը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Նախատեսվում են նաև ընդլայնված կազմով հանդիպումներ։ Հունգարիայի պատվիրակության կազմում են նաև երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն և նախարարներ։

Հունգարիայի վարչապետի այցը կտևի երկու օր։ Օրբանն առաջին եվրոպացի առաջնորդն է, ով շնորհավորել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Նմանատիպ նյութեր