1084 դիտում
23:35 29-10-2024
Իրանը եռակի մեծացնում է ռազմական բյուջեն
Իսրայելի հետ չմարող լարվածության ֆոնին, միմյանց հարվածներ հասցնելուց հետո, Իրանը հայտարարում է ռազմական բյուջեն շեշտակի՝ երեք անգամ մեծացնելու մտադրության մասին: Փոխանցում է Azatutyun-ը։
Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին այսօր տեղեկացրել է՝ նախատեսվում է ռազմական բյուջեն ավելացնել 200 տոկոսով։
Նախագիծը կյանքի կոչվելու համար դեռ պետք է արժանանա օրենսդիրների հավանությանը։
Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով` 2023 թվականին Իրանի ռազմական ծախսերը 10,3 միլիարդ դոլար են կազմել, Իսրայելը նույն ժամանակահատվածում ծախսել է 27,5 միլիարդ դոլար։

Նմանատիպ նյութեր
1962 դիտում
10:18 08-07-2019
Իրանը մեծացնում է ուրանի հարստացման ծավալները
1214 դիտում
15:32 06-09-2014
ԱՄՆ-ը մեծացնում է Վրաստանին տրվող ռազմական օգնության չափը
Այս բաժնից
685 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
955 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
949 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ