1009 դիտում
22:21 07-11-2024
Թրամփի դաշնակիցները ներգաղթյալների լայնածավալ արտաքսումների են պատրաստվում. CNN
Դոնալդ Թրամփի դաշնակիցները և մասնավոր հատվածի որոշ ներկայացուցիչներ աննկատ պատրաստվում են ԱՄՆ-ում բնակվող ներգաղթյալների լայնածավալ ձերբակալություններին և արտաքսմանը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։ Փոխանցում է News.am-ը։
Եվ հիմա, երբ ԱՄՆ նախկին նախագահը դարձավ ընտրված նախագահ, սպասվում է, որ այդ նախապատրաստական աշխատանքները լայն թափ կհավաքեն։
Ներգաղթը եղել է Թրամփի 2024 թվականի վերընտրության արշավի անկյունաքարը, և չնայած նա բազմիցս տվել է զանգվածային արտաքսումների խոստումներ՝ ավելի շատ շեշտը դնելով օրենքի ներքին կիրարկման վրա, քան 2016 թվականին, երբ նա ամրացրեց սահմանային արգելապատնեշը, նրա ուղեծրի անդամները և մասնավոր հատվածի որոշ ներկայացուցիչներ քննարկել են, թե ինչ տեսք կունենա այդ ծրագիրը, հայտնել են աղբյուրները հեռուստաալիքին։
Թրամփի ավագ խորհրդական Ջեյսոն Միլլերը CNN-ին հայտնել է, որ Թրամփի առաջնահերթ խնդիրն իր նախկին վարչակազմի սահմանային քաղաքականության վերականգնումն է և նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունից հրաժարվելը:
Ըստ CNN-ի՝ Թրամփի թիմի նախնական ծրագրերին ծանոթ աղբյուրի՝ վաղ փուլերում Թրամփի թիմը կենտրոնացել էր հանցագործություններ կատարած անօրինական ներգաղթյալների արտաքսման վրա:
Քննարկվող առանցքային հարցերից մեկն այն է, թե ինչպես, երբ արտաքսել արտաքսել ներգաղթյալներին և արդյոք արտաքսել նրանց, որոնք մանուկ հասակում բերվել են ԱՄՆ, որոնք հայտնի են որպես «երազողներ»:
Երազողներին թիրախավորելը կլիներ շեղում այն պատմական երկկուսակցական աջակցությունից, որը նրանք վայելում էին: Ոմանք ժամանակավորապես պաշտպանված են ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի «Հետաձգված գործողություն հանուն մանուկ հասակում ժամանածների» ծրագրի կողմից, որը նրանց հնարավորություն է տալիս ապրել և աշխատել Միացյալ Նահագներում:

Նմանատիպ նյութեր
26470 դիտում
23:20 12-04-2018
Աշխարհը՝ հանգուցալուծման սպասելիս. ԱՄՆ-ն և դաշնակիցները պատրաստվում են պատասխանել քիմիական զենքի կիրառմանը Սիրիայում
3323 դիտում
16:01 24-06-2017
CNN-ը հեռացրել է Դոնալդ Թրամփի ու ռուսական ֆոնդի միջև կապի մասին իր հոդվածը
6543 դիտում
23:24 27-06-2018
Թրամփի անկանխատեսելի վարքը վախեցնում է եվրոպացի դիվանագետներին. CNN
Այս բաժնից
913 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
937 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
886 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը