211652_close_icon
views-count829 դիտում article-date 11:47 10-11-2024

Վալենսիայում ավերիչ ջրհեղեղներից հետո ավելի քան 100,000 մարդ դուրս է եկել իշխանությունների դեմ ցույցի

Իսպանիայի Վալենսիա շրջանում ավելի քան 100,000 մարդ դուրս է եկել իշխանությունների դեմ ցույցի՝ բողոքելով նրա դեմ, թե ինչպես են նրանք արձագանքել շրջանը պատուհասած և ավելի քան 220 մարդու կյանք խլած սաստիկ ջրհեղեղներին: Փոխանցում է Tert.am-ը։

Ցուցարարները պահանջել են Վալենսիայի ղեկավար Կառլոս Մազոնի հրաժարականը՝ պնդելով, որ իշխանությունները շատ ուշ են բնակչության տարհանման հրահանգ տվել, գրում է BBC-ն՝ ընդգծելով, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կմեծանա, քանի որ կա ավելի քան 80 անհետ կորած:

«Մենք ցեխի մեջ են թաթախված, իսկ դուք՝ արյան», - բղավել են զայրացած ցուցարարները, որոնք բախվել են ոստիկանության հետ։

Ցուցարարները ցեխ, աթոռներ ու այլ առարկաներ են նետել Վալենսիայի քաղաքապետարանի վրա:
Քաղաքապետ Մարիա Խոսե Կատալան հրապարակել է կոտրված պատուհանների նկարներ և տեսանյութ՝ հավելելով. «Վանդալիզմը լուծում չէ»:

Պահպանողական Ժողովրդական կուսակցության անդամ Մազոնը պաշտպանել է իր գործողությունները: Նա ասել է, որ իր կառավարության պաշտոնյաները բավարար նախազգուշացում չեն ստացել կենտրոնական կառավարությունից, և ընդգծել՝ աղետի մասշտաբները անկանխատեսելի էին:
Անցյալ շաբաթ Իսպանիայի թագավորը և թագուհին այցելել էին ջրհեղեղներից տուժած շրջան, որտեղ զայրացած մարդիկ ցեխ և այլ առարկաներ էին նետել նրանց ուղղությամբ:

Հազարավոր մարդիկ կորցրել են իրենց տները, իսկ շատ տարածքներում փողոցները դեռ ծածկված են ցեխի և բեկորների շերտով:

Նմանատիպ նյութեր