211652_close_icon
views-count1303 դիտում article-date 18:49 10-11-2024

Իսպանիան Իսրայելի համար ամերիկյան զենք տեղափոխող նավերին թույլ չի տվել կայանել

Իսպանիան ամերիկյան 2 նավերին թույլ չի տվել կայանել, քանի որ դրանք զենք էին կրում սիոնիստների համար, գրում է parstoday.ir-ը:

Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է․-«Հոկտեմբերի 31-ին «Maersk Denver» և նոյեմբերի 4-ին «Maersk Seletar» նավերը, որոնք Նյու Յորքից ուղևորվել են դեպի Պաղեստինի օկուպացված տարածքներ, չպետք է կայանեն Իսպանիայում»։

Parstoday-ը, հղում անելով Mehr լրատվական գործակալությանը, հաղորդել է,որ Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր «Էնրիկե Սանտյագո»-ն հաշվի առնելով այս ամսվա 9-ին և. 14-ին ամերիկյան երկու բեռնանավերի ժամանումը օկուպացված տարածքներ, որոնք պատրաստվում են անցնել Իսպանիայի Ալխեսիրաս նավահանգստով, ավելի վաղ այդ երկրի գլխավոր դատախազից պահանջել էր միջոցներ ձեռնարկել։

Ի դեպ Իսպանիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 1-ին հայտարարություն էր տարածել,որում անդրադառնալով Պաղեստինում և Լիբանանում խաղաղության հաստատման նկատմամբ երկրի հանձնառությանը և միջազգային օրենքներին Իսպանիայի կառավարության հավատարմությանը, հայտարարել է,-«Իսրայելի ռեժիմի ռազմական ընկերություններին արգելված է մասնակցել Մադրիդի 2025 թվականի ռազմական ցուցահանդեսին»։

Նմանատիպ նյութեր