1150 դիտում
15:40 13-11-2024
Եթե երեւանցի ընտրողների 10 տոկոսը ստորագրի, հարցը կգնա հանրաքվեի. Թեւանյանը՝ տրանսպորտի թանկացման մասին
Տրանսպորտի ուղեվարձը չպետք է 100 դրամից ավելի լինի, մենք նաեւ առաջարկում ենք փաթեթներ, որի դեպքում գինը 100 դրամից էլ պակաս կարող է լինել, եթե քաղաքացին որոշի գնել մեկ օրվա, մեկ ամսվա կամ մեկ տարվա փաթեթներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը՝ խոսելով իրենց առաջարկած նախագծից:
Նրա խոսքով, եթե քաղաքացին չի ուզում օգտվել որեւէ փաթեթից, գինը մնում է 100 դրամ, իսկ տրոլեյբուսի համար՝ 50 դրամ:
«Իշխանությունն առաջարկում է հունվարի 1-ից տրանսպորտի գինը թանկացնել մինչեւ 300 դրամի: Իրենց առաջարկած փաթեթները խելագարության կանխավարկածից են: Օրինակ, ենթադրվում է, որ քաղաքացին պետք է 1,5 ժամում 3 տրանսպորտ փոխի, որ կարողանա փաթեթից օգտվել: Իսկ եթե ուզում է օգտվել 1 օրվա փաթեթից, որը 900 դրամ է, քաղաքացին պետք է օրական 8 անգամ օգտվի տրանսպորտից, որը եւս խելագարության կանխավարկածից է»,-ասաց նա:
Թեւանյանը տեղեկացրեց, որ իրենք հիմա ստորագրահավաք են սկսել տրանսպորտի թանկացման դեմ, որը ունենալու է իրավական հետեւանքներ. «Երեւանի ավագանու կանոնակարգի համաձայն դիմել ենք քաղաքապետարան, որպեսզի որպես քաղաքացիներ ստանանք ձեւաթուղթը եւ հավաքենք ստորագրություններ: Ըստ կարգավորումների, եթե ընտրության իրավունք ունեցողների մեկ տոկոսը ստորագրում է այս նախաձեռնության տակ, ապա մեր կողմից ներկայացված եւ մերժված նախագիծը իրավունքի ուժով մտնում է ավագանու նիստ քննարկման: Մեկ տոկոսը 8 հազարից մի փոքր ավելի է:
Եթե որոշեն մերժել այդ նախագիծը, ապա օրենքը թույլ է տալիս արդեն ընտրողների 10 տոկոսի ստորագրությունները հավաքելու դեպքում հարցը միանգամից մտցնել հանրաքվեի՝ Երեւանում: Սա աննախադեպ է եւ կունենա նաեւ քաղաքական հետեւանքներ: Ավագանու կանոնակարգի համաձայն ստորագրահավաքը կարող է տեւել մեկ ամիս, բայց մենք այդքան չենք երկարացնի»,-ասաց ընդդիմադիր գործիչը:
Նրա խոսքով, այսօրվա իշխանությունների դեպքում տրանսպորտի ոլորտն ունի երեք բաղադրիչ՝ առաջինը կոռուպցիան եւ հովանավորությունն է, երկրորդն անգրագիտությունն է, երրորդը՝ սխալանքն է:
«Իրենք «Թելսելի» հետ պայմանագիր են կնքել, որ 600 հազար ուղեւորափոխադրում կա, և այդ հաշվարկից ելնելով են գնագոյացման մեխանիզմներ քննարկում: Եթե 600 հազար թիվ են դրել, պետք է օրական հավաքվի 60 մլն դրամ, բայց իրենք թմբկահարում են, որ լավագույն դեպքում մինչեւ 30 մլն դրամ են հավաքելու: Այսինքն 25 մլն դրամը կորում է: Այսինքն ստվերը կրճատելու պարագայում հնարավոր է պահել այն գինը, որը մենք առաջարկում ենք: Անգամ իրենց հաշվարկներով ինքնարժեքը 60 դրամ է:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13489 դիտում
15:33 16-11-2015
Երեւանցի փոքրիկի միջոցով վրացի գողերին բռնել եւ վնասազերծել են
3972 դիտում
12:31 26-07-2017
Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի, եթե Թրամփը ստորագրի պատժամիջոցների մասին օրենքը
Այս բաժնից
319 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
922 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
508 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում