211652_close_icon
views-count787 դիտում article-date 12:37 16-11-2024

10 նորածին է մահացել Հնդկաստանում ծննդատանը բռնկված հրդեհի հետևանքով

 
Առնվազն 10 նորածին է մահացել Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի հիվանդանոցի նորածնային բաժանմունքում բռնկված հրդեհի հետևանքով, շաբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին, հայտնել են տեղական իշխանությունները: Նրանց տվյալներով՝ երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Ջհանսիի Մահարանի Լակշմի Բայ բժշկական քոլեջի նորածնային վերակենդանացման բաժանմունքում։

«Յոթ դիակ ճանաչվել է։ Երեք դիակի ինքնությունը դեռ պարզված չէ», - լրագրողներին ասել է նահանգի փոխնախարար Բրաջեշ Պաթակը։ Եվս 16 նորածին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, գրում է Times Now-ի հնդկական հրատարակությունը։ Ըստ NDTV-ի՝ հրդեհի բռնկման ժամանակ նորածնային վերակենդանացման բաժանմունքում 54 երեխա է եղել։

Ինչպես նշում է AFP-ն, հրդեհները սովորական երևույթ են Հնդկաստանում՝ շինարարական վատ պրակտիկայի, գերբնակեցման և անվտանգության վատ կանոնակարգերի պատճառով:

Նմանատիպ նյութեր