211652_close_icon
views-count1090 դիտում article-date 19:12 19-11-2024

Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջուկային պատերազմը կանխելու օգտին

Մոսկվան հանդես է գալիս միջուկային պատերազմի կանխարգելման օգտին, դա ավանդական դիրքորոշում է եղել դեռևս Խորհրդային Միության ժամանակներից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք կողմ ենք, որ միջուկային պատերազմ չլինի: Դեռ խորհրդային տարիներին մենք առաջարկել էինք ԱՄՆ-ին։ Գորբաչովն ու Ռեյգանը միասին հայտարարեցին, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և որ այն երբեք չպետք է սանձազերծվի»,- ասել է Լավրովը G20-ի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսում։
 

Նմանատիպ նյութեր