211652_close_icon
views-count1384 դիտում article-date 22:13 19-11-2024

Ռուսաստանի նախագահը կայցելի Հնդկաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հնդկաստան, Մոսկվան և Նյու Դելին կսկսեն ուղևորության նախապատրաստական ​​աշխատանքները։ Ըստ ռուսական ТАСС գործակալության՝ դրա մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Փոխանցում է News.am-ը։

«Հուսով եմ, որ շուտով կորոշենք նրա այցի ճշգրիտ ժամկետները։ Մեր առաջնորդները փոխանակվում են այցերով»,- ըստ հնդկական ANI գործակալության՝ նշել է Պեսկովը:  

«Իհարկե, վարչապետ (հնդիկ Նարենդրա) Մոդիի երկու այցից հետո Ռուսաստան, մենք այժմ նախանշում ենք նախագահ Պուտինի այցը Հնդկաստան, ուստի անհամբեր սպասում ենք դրան»,-հավելել է նա՝ Ռուսաստանի ղեկավարի այցի ժամկետների մասին մանրամասներ չհայտնելով:

Պեսկովը հայտնել է, որ կսկսվեն այցի նախապատրաստական ​​աշխատանքները, որին Մոսկվան մեծ նշանակություն է տալիս։

Հնդկաստանի վարչապետը հուլիսին երկօրյա այցով եղել է Մոսկվա, որի ընթացքում անցկացվել է ռուս-հնդկական 22-րդ գագաթնաժողովը։ Հոկտեմբերին Մոդին այցելեց Կազան՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։

Նմանատիպ նյութեր