211652_close_icon
views-count844 դիտում article-date 19:03 20-11-2024

Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի և ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի ղեկավար Գրեգոր Վիրանի մասնակցությամբ կայացել է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի Հայաստանում պետական կառավարման ուղղությամբ առաջընթացի գնահատման գործընթացի մեկնարկին նվիրված միջոցառումը: Միջոցառմանը մասնակցել են պետական կառավարման համակարգի գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, որի ընթացքում Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ՍԻԳՄԱ ծրագրի թիմին այս առանցքային նախաձեռնությունը Հայաստանում իրականացնելու համար:

«Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում հաջորդ տարի կունենանք համապարփակ զեկույց, որը թույլ կտա բացահայտել խնդիրները, գնահատել մինչ օրս իրականացված աշխատանքի արդյունքներն ու ձեռքբերումները և ճշգրտել հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում մեր առաջիկա անելիքները»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետն ընդգծել է ՍԻԳՄԱ-ի գնահատման գործընթացում պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններին ակտիվ և նախաձեռնողական մասնակցության կարևորությունը:

Նմանատիպ նյութեր