211652_close_icon
views-count1825 դիտում article-date 15:09 24-11-2024

Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը

Ֆրանսիայում կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շրջանակներում ՕՌԱ ռեգիոնում գտնվող Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում, որը քույր քաղաքների հարաբերություններ է սկսել Մեղրիի հետ։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Այստեղ Ռոբերտ Ղուկասյանի ու Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի, Բրոնի քաղաքապետ Ժերեմի Բրեոյի, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանի մասնակցությամբ Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը՝ ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության։

Կողմերի պատվիարակությունները նաև այս բարեկամության խորհրդի համատեքստում նռան ծառ են տնկել։

Նշենք, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ Ֆրանսիայի ՕՌԱ ռեգիոն այցելած Սյունիքի պատվիրակության կազմում էին մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետի խոհրդականներ Նվարդ Հարությունյանը, Սուրեն Քեսեջյանն ու Կարեն Բալյանը, մարզի համայնքապետեր, համայնքապետարանների աշխատակիցներ։

Նմանատիպ նյութեր