211652_close_icon
views-count1399 դիտում article-date 16:31 24-11-2024

Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վիլսոնի նախագահությունից ի վեր. ամերիկացի հոգևորական

Թրամփի վարչակազմը կլինի ԱՄՆ ամենահայամետ վարչակազմը՝ Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել է ամերիկացի հոգևորական, Ավետարանական եկեղեցու ամերիկացի սպասավոր Ջոել Թենին՝ հրապարակելով Այովայի նահանգապետի որոշումը, որով  ապրիլի 24-ը հայտարարվում է որպես Հայաստանը ճանաչելու օր:

«Հանրապետական ​​կուսակցությունը փոխվել է. հիմա այլևս չի հանդուրժվելու Ադրբեջանի և Թուրքիայի տեռորը. «Հետևաբար, ես՝ Քիմ Ռեյնոլդսս՝ Այովա նահանգի նահանգապետ, սույնով հայտարարում եմ 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանը ճանաչելու օր»,-մեջբերել է Թենին Ռեյնոլդսի որոշումը:

Նմանատիպ նյութեր