943 դիտում
11:05 25-11-2024
Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են
Հայաստանում վերջին ամիսներին կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը բավականին կայուն է. հոկտեմբեր ամսվա ընթացքում գրացվել է ընդամենը 3 դեպք:
Արմենպրեսի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյան՝ նշելով, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում գրացված 3 դեպքն էլ բերովի է և Հայաստանում գրանցված դեպքերի հետ համաճարակաբանորեն կապված չեն: Այսինքն՝ անձը ճամփորդել է, կամ ունեցել է հյուր, որի արդյունքում վարակվել է կարմրուկով:
«Պետք է ասեմ, որ Հայաստանը, բարելավելով համաճարակային իրավիճակը, 2023 թվականին կարմրուկով պայմանավորված համաճարակային ամենաբարձր ցուցանիշներ ունեցող եվորպական երկրների տասնյակից արդեն դուրս է եկել: Սակայն պետք է իրականացվող միջոցառումները լինեն շարունակական, որպեսզի բերովի դեպքերով պայմանավորված նորից իրավիճակի աշխուժացում չունենանք»,-նշեց մասնագետը:
Ըստ նրա՝ սա ուրախացնող փաստ է, սակայն չպետք է զգոնություը թուլացնել և մոռանալ խնդրի մասին, քանի որ կարմրուկն այսօր խնդիր է ամբողջ աշխարհում, որը սկսվել է դեռևս 2022 թվականի վերջից և շարունակվում է:
«Այս բռնկումից անմասն չմնաց նաև Հայաստանը և 2023 թվականի փետրվարից ունեցանք գրանցված կարմրուկի դեպքեր, որոնք մինչ օրս շարունակվում են: Չնայած կայուն վիճակին, մեր բոլոր կանխարգելիչ միջոցառումները պետք է նույն տեմպով շարունակել: Կանխարգելման և իրավիճակի կայունացման գործընթացում, իհարկե, առանցքային նշանակություն և դեր ունի պատվաստումների իրականացումը»,-ասաց Սվետլանա Գրիգորյանը:
Մասնագետն ընդգծեց՝ ՀՀ-ում կարմրուկի դեմ կանխարգելիչ պատվաստումները ներառված են պատվաստումների ազգային օրացույցում: Այն իրականացվում է պլանային կարգով և նախատեսված է 12 ամսական և 4-6 տարեկան երեխաների շրջանում պատվաստումն իրականացնելու համար:
Ըստ նրա՝ այս երկու դեղաչափն ամբողջ կյանքի համար բավարար է կարմրուկից պաշտպանված լինելու համար:

Նմանատիպ նյութեր
1369 դիտում
12:07 27-04-2021
2020-ին արձանագրված ՃՏՊ-ների դեպքերը նախորդ տարիների համեմատ նվազել են, մահվան դեպքերը՝ աճել
865 դիտում
18:11 22-01-2024
Հունվարի 1-ից մինչ օրս հաստատվել է կարմրուկով վարակման 32 դեպք
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»