211652_close_icon
views-count2308 դիտում article-date 21:17 26-11-2024

Երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է նաև Սյունիքի մարզում

Սույն թվականի նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։50-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․53⁰ և արևելյան երկայնության 46.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Ահար քաղաքից 67 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

      Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան և Ագարակ քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Նմանատիպ նյութեր