211652_close_icon
views-count844 դիտում article-date 18:35 05-12-2024

Թուրք գործարարները հանդիպել են Պուտինի հետ

Ռուսական ՎՏԲ բանկի «Ռուսաստանը կանչում է» համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իշխանություններին շնորհավորել է ինֆլյացիան 50%-ից ցածր իջեցնելու կապակցությամբ: Փոխանցում է Ermenihaber-ը։

«Շնորհավորում եմ ձեզ, վերջերս այն 80% էր, հիմա 50%-ից էլ քիչ է, իրականում սա իսկապես լավ առաջընթաց է: Շնորհավորում եմ ֆինանսների հարցերով պատասխանատուներին: Սա լավ է, հիանալի»,- ասել է Պուտինը:

Թուրքական լրատվամիջոցները նկատել են, որ համաժողովին ներկա են եղել նաև Ռուսաստան-Թուրքիա արդյունաբերողների և գործարարների ասոցիացիայի  նախագահ Հաջը Աքդեմիրը, ինչպես նաև թուրք հայտնի գործարար Ալի Բյուբերը:

Համաժողովին մասնակցած թուրքական «Karali Tea» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մուստաֆա Քարալին էլ խորհրդականների միջոցով Պուտինին նվիրել է իրենց թեյը և հրավիրել Թուրքիայի Ռիզե  նահանգ։

Նմանատիպ նյութեր