211652_close_icon
views-count826 դիտում article-date 22:08 04-02-2025

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության հարցեր

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ:

Հայտնի է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նմանատիպ նյութեր