211652_close_icon
views-count454 դիտում article-date 16:23 05-02-2025

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Աննա Վարդապետյանը կարևորել է ԱՄՆ դեսպանության և Գլխավոր դատախազության միջև առկա՝ վստահության վրա հիմնված փոխգործակցությունն ու Դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտներում համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր