211652_close_icon

«Ո՞նց կարելի է աշխատել անընդհատ նահանջի, թշնամուն չպատասխանելու, չգերեվարելու հրամանների պայմաններում». «Փաստ»

views-count1783 դիտում article-date 08:00 27-02-2025
«Փաստ» օրաթերթը գրում է.

Հնարավոր չէր աշխատել այն պայմաններում, երբ անընդհատ նահանջի հրամաններ ես ստանում, երբ թշնամու դիպուկահարների կրակոցների պարագայում պատասխան կրակ չբացելու հրաման ես ստանում, չգերեվարելու հրաման ես ստանում: Այս մասին ասում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու չստացվեց իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի հետ:

Նրա խոսքերով, անհնար է աշխատել ավանտյուրիստի հետ, մի մարդու հետ, որը միայն «կրուտիտ անելով» է զբաղված, որը մակարդակ չունի միջազգային դաշտում: «Ոնց կարելի է աշխատել այդ անգրագետի հետ»,-ասում է Կարապետյանն ու հավելում, որ Փաշինյանը արտաքին դաշտում ոչինչ չի որոշում: Ըստ պաշտպանության նախկին նախարարի, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կնստեն, որոշում կկայացնեն նաև այն հարցում, թե որտեղ է լինելու Հայաստանը, կկանչեն, կտեղեկացնեն: Չի համաձայնի, ուրեմն Հայաստան էլ չի լինի:

Արշակ Կարապետյանն ասում է,որ ինքն ու Նիկոլ Փաշինյանը լրիվ տարբեր կերպ են տեսնում Հայաստանի ապագան: «Ըստ այդմ, բնական է, որ չէինք կարող աշխատել իրար հետ: Ես մեր երկրի անվտանգային ապագան տեսնում եմ Ռուսաստան-Հայաստան-Իրան բլոկի մեջ: Ես էլի եմ ասել՝ մեր բանակը չի կարող լինել ամենաուժեղը, բայց մենք կարող ենք լինել ամենակարող ազգերից մեկը, այդ թվում՝ ռազմական ոլորտում»:

Պաշտպանության նախարարը նաև այլ փակագծեր է բացում: «Երբ ինձ ցանկանում էր աշխատանքից ազատել, ասաց, որ մեկ ամիս հանգստանամ, ապա ինձ այլ պաշտոն կառաջարկի: Ես ասացի, որ իր հետ աշխատելու չունեմ»,-պատմում է Կարապետյանը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր