211652_close_icon

Հայաստանի գավաթ. «Նոա»-ն քառորդ եզրափակչի առաջին խաղում հաղթեց «Գանձասար»-ին

views-count2542 դիտում article-date 20:50 06-03-2025
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Նոան» այսօր մրցել է «Գանձասարի» հետ և երեք անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:

Ռուի Մոտայի թիմի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Մաթեուս Այաշը, Հովհաննես Համբարձումյանը և Բրունո Ալմեյդան: Վերջինիս տուգանայինի կատարած հարվածով է դարձել գոլի հեղինակ: Հյուրերի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում անցկացրել է հոբելյանական՝ 500-րդ խաղը:

Նշենք՝ երկրորդ խաղակեսը տանտերերն անցկացրել են 10 հոգով՝ Վահագն Հայրապետյանի հեռացումից հետո:

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 1-ին:

Աղբյուրը`ArmSport.am
 

Նմանատիպ նյութեր