Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ սառցաբեկորը կամրջից պոկվել և ընկել է ընթացող «Lexus»-ի վրա․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 83 կմ հատվածում Ազատանի կամրջից սառցաբեկորը պոկվել և ընկել այդտեղով ընթացող, Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Արտավազդ Խ․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Շիրին Հ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Սերգեյ Մուրադյանի, վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի և դասակի հրամանատար Արսեն Մարտոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել պարեկ Մարտին Գրիգորյանը և կրտսեր պարեկ Սարգիս Պողոսյանը։
Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։