Մարկ Քարնին կիրակի ընտրվել է Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ և կլինի երկրի հաջորդ վարչապետը։ Ներկուսակցական ընտրությունների արդյունքներով նա ստացել է պատվիրակների ձայների 85,9%-ը։
Կուսակցության համագումարում հայտարարված տվյալների համաձայն՝ ֆինանսների նախկին նախարար և նախկին փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլենդը ստացել է ձայների 8%-ը, իսկ Համայնքների պալատում (խորհրդարանի ստորին պալատ) Կանադայի կառավարության ղեկավար Կարինա Գուլդը և լիբերալ պատգամավոր Ֆրենկ Բեյլիսը՝ մոտ 3%։ Համագումարը հեռարձակվել է ազգային հեռուստաալիքներով։
Քարնին վարչապետի պաշտոնը կզբաղեցնի միայն այն բանից հետո, երբ գործող վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարականի պաշտոնական նամակ կներկայացնի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին: Սպասվում է, որ դա տեղի կունենա մոտ օրերս, որից հետո Սայմոնը Քարնիին առաջարկելու է կառավարություն կազմել և երդում տալ։