211652_close_icon

Քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն

views-count2908 դիտում article-date 18:33 11-03-2025
Մեկնարկել է ՆԳՆ Քրեական ոստիկանությունում ծառայության ընդունվելու գործընթացի հերթական փուլը։ Դիմել
կարող են գործող ոստիկանները, որոնք համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

Ընդունելության համար սահմանվել է ընդհանուր 80 մրցութային տեղ: Կարող են դիմել բարձրագույն կրթություն
ունեցող, մինչև 50 տարեկան արական և մինչև 40 տարեկան իգական սեռի ծառայողները։

Վերապատրաստումն անվճար է. այն առկա ուսուցմամբ իրականացվելու է ՆԳՆ կրթահամալիրում, տևողությունը 4
շաբաթ է։ Ուսման ողջ ժամանակահատվածում ոստիկանության ծառայողները կստանան ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ։

Կրթական ծրագրի ավարտին ծառայողները կնշանակվեն Քրեական ոստիկանության ստորաբաժանումներում համապատասխան պաշտոնների։

Փաստաթղթերն ընդունվում են մարտի 25-ը ներառյալ։

Նմանատիպ նյութեր