211652_close_icon

«Հիմա սրանք ռուսներին ուզում են էստեղից քշեն, որ ո՞ւմ բերեն, թուրքերի՞ն, երբեք, երբեք չի ստացվի»․ Վարդան Ղուկասյանը սկսեց քարոզարշավը․ aravot.am

views-count3310 դիտում article-date 20:40 16-03-2025
Երեկվանից Գյումրիում պաշտոնապես մեկնարկեց քարոզարշավը․ տարբեր քաղաքական ուժեր այն սկսեցին տարբեր կերպ՝ բակային այցերով, արցախահայության հետ հանդիպումով, նախընտրական ծրագրերի ներկայացմամբ, մամուլի ասուլիսներով, ինչպես նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մոտ օրհնություն ստանալով, գրում է aravot.am-ը։

«Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր քարոզարշավը սկսեց այսօրվանից՝ Գյումրու Անի թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակից։

Քարոզարշավը հանրահավաք էր հիշեցնում․ մեծ թվով բնակիչներ էին հավաքվել, այդ թվում երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, որոնք Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին շատ փոքր են եղել։ Անի թաղամասի Պարույր Սևակի անվան գլխավոր փողոցը դարձել էր անանցանելի․ մեծ թվով մեքենաներ, այդ թվում նաև ոստիկանական, անցուդարձ էին անում՝ հսկելով շուրջբոլորը։ 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր