211652_close_icon

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի ԱԳ նախարարին խնդրել է աջակցել Ուկրաինայում ու Հարավային Կովկասում խաղաղությանը

views-count526 դիտում article-date 09:38 26-03-2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանն Անկարային կոչ է արել խաղաղություն ապահովել Ուկրաինայում ու Հարավային Կովկասում, հայտարարել են պետքարտուղարությունում։

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու համար անվտանգության ու առևտրի հետ կապված առանցքային հարցերում համագործակցությունը։ Նա Թուրքիային կոչ է արել աջակցել Ուկրաինայում ու Հարավային Կովկասում խաղաղությանը»,- հայտնում են պետքարտուղարությունից։

Ռուբիոն նաև ընդգծել է երկկողմ առևտրում գրանցված առաջընթացը, կոչ արել երկու երկրների առավել սերտ տնտեսական համագործակցության։ Պետքարտուղարը նաև անհանգստություն է հայտնել՝ կապված Թուրքիայում վերջին ցույցերի ու ձերբակալությունների հետ։

Նմանատիպ նյութեր