211652_close_icon

Թուրքիան արտաքսել է հակակառավարական ցույցերը լուսաբանող BBC-ի լրագրողին

views-count703 դիտում article-date 22:36 28-03-2025
BBC-ի թուրքական ծառայության թղթակից Մարկ Լոուենը մեկնել էր Թուրքիա՝ լուսաբանելու Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից և կալանավորումից հետո Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները և ցույցերը։

«BBC Türkçe»-ի թղթակիցը նշել է, որ մարտի 26-ին իրեն տարել են հյուրանոցից, 17 ժամ պահել և հաջորդ օրը հայտնել, որ արտաքսում են Թուրքիայից, քանի որ նա վտանգ է ներկայացնում հասարակական կարգի համար։

Կատարվածի առնչությամբ Լոուենը նշել է․ «Կալանավորվել և արտաքսվել մի երկրից, որտեղ ապրել ես 5 տարի և մեծ սեր էիր տածում, անասելի մտահոգիչ է: Մամուլի ազատությունը և անաչառ լրատվությունը կարևոր են բոլոր ժողովրդավարությունների համար»:

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։

Նա նաև հավելել է, որ Մարկը շատ փորձառու թղթակից է, ով լավ գիտի Թուրքիան: Ոչ մի լրագրողի հետ չպետք է այդպես վարվեն միայն իր գործն անելու համար:

«Մենք շարունակելու ենք անաչառ և արդարացիորեն հաղորդել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները»,- նշել է տնօրենը:

Ըստ նրա դիտարկման՝ անցյալ շաբաթ սկսված բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 1800 մարդ բերման է ենթարկվել, այդ թվում՝ բազմաթիվ լրագրողներ:

Աղբյուր՝ ermenihaber.am

Նմանատիպ նյութեր