211652_close_icon
views-count5039 դիտում article-date 21:45 25-01-2014

Քարզայը ԱՄՆ-ից թալիբների հետ բանակցութուն է պահանջում

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը սպառնում է ԱՄՆ-ի հետ անվտանգության համաձայնագիրը չեղյալ հայտարարել: Ըստ Քարզայի, Աֆղանստանի խաղաղությունը Պակիստանից և ԱՄՆ-ից է կախված, այդ պատճառով հենց թալիբների հետ պետք է բանակցեն Վաշինգտոնն ու Իսլամաբադը : Դեռ անցյալ տարի կողմերը պայմանավորվել էին ստորագրել անվտանգության համաձայնագիրը, սակայն Քարզայը միշտ հրաժարվել է այն ստորագրել: Առանց համաձայնագրի ստորագրման Պենտագոնը չի պատրաստվում զորքը թողնել Աֆղանստանում:

Նմանատիպ նյութեր