211652_close_icon
views-count1868 դիտում article-date 17:00 03-04-2014

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Յանուկովիչին ձերբակալելու հրաման է տվել

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և Անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյի ձերբակալման և դատարան ներկայացնելու հրաման է արձակել: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալետին Նալիվայչենկոյին: Նրա խոսքերի համաձայն, Կիևի կենտրոնում փետրվարի 18֊ից 20֊ը գրանցված ցուցարարների գնդակահարումներն իրականացվել են Յանուկովիչի անմիջական ղեկավարությամբ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտնել էր, որ Կիևի կենտրոնում փետրվարի 20֊ին «Բերկուտի» հատուկ ստորաբաժանման աշխատակիցները կրակ են արձակել ցուցարարների ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր