211652_close_icon
views-count1473 դիտում article-date 14:04 02-05-2015

Սևամորթ Ֆրեդի Գրեյին ձերբակալած 6 ոստիկաններին ձերբակալելու հրաման է տրվել

Բալթիմորի դատախազությունը հայտարարել է, որ աֆրոամերիկացի Ֆրեդի Գրեյին ձերբակալած 6 ոստիկանների նկատմամբ սպանության մեղադրանք է ներկայացվելու: Մերիլենդ նահանգի գլխավոր դատախազ Մերիլին Մոսբին տեղեկացրել է, որ նրանց ձերբակալելու հրաման է տրվել: Ըստ ոստիկանների արհմիության, այդ ոստիկանները պատասխանատվություն չեն կրում Գրեյի մահվան համար, քանի որ գործել են հրահանգներով: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ արդարադատության նախարարությունը կապի մեջ է Բալթիմորի իշխանությունների հետ` հետաքննության հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Նմանատիպ նյութեր