211652_close_icon
views-count1727 դիտում article-date 15:36 12-02-2014

Ուկրաինայում ցուցարարներին ձերբակալելու հրաման տված դատավորը սպանվել է

Նախօրեի երեկոյան Ուկրաինայի Պոլտավայի շրջանում անհայտ անձինք կրակ են արձակել բողոքի ակցիայի մասնակիցների ձերբակալելու հրաման տված դատավորի վրա, ինչի արդյունքում վերջինս մահացել է։ Այս մասին հայտնում է RIA Nvosti-ն՝ հղում անելով երկրի ՆԳ նախարարությանը։ Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում սպանության հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Պոլտավայի շրջանի դատախազությունը վերահսկում է դատավորի սպանության հետաքննության ընթացքը։ Այս մասին հայտնել է դատախազության մամլո ծառայությունը։

Նմանատիպ նյութեր