211652_close_icon
views-count1425 դիտում article-date 23:21 01-02-2014

Ինձ այլևս չներքաշեք քաղաքականության մեջ. Սաակաշվիլի

«Ես շատ եմ խնդրում ձեզ, ինձ այլևս մի ներքաշեք քաղաքականության մեջ: Իմ կյանքում քաղաքականությունը չափից շատ տեղ է զբաղեցրել, որպեսզի դուք ինձ հանգիստ այժմ թողնեք, գոնե այս ոլորտում»,-այսպիսի պատասխան է տվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին լրագրողների այն հարցին, որը վերաբերում էր Վրաստանի Մուխրովանիում հատուկ գործողություն ծրագրելու վերաբերյալ տեսագրությանը: Ներկա պահին Սաակաշվիլին գտնվում է Մյունխենում, որտեղ ընթանում է անվտանգության միջազգային 50-րդ տարեկան կոնֆերանսը: Մյունխենում է գտնվում նաև վրացական պատվիրակությունը, որը գլխավորում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նմանատիպ նյութեր